11:21  ,  5 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը նորմալ է ընթանում

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Համբուրգից» կրած պարտությունից հետո անդրադարձել է Դորտմունդի թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխի ապաքինումը նորմալ է ընթանում: Հույս ունենք, որ նա կկարողանա նորմալ մարզվել առաջիկա 3, 4 կամ 5 օրերի ընթացքում: Ինձ ասել են, որ Մխիթարյանի վերականգնումը բավական արագ է ընթանում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ «Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար պահանջվելու է մոտ 4 շաբաթ: Նա բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում