Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում, հայտնում է ակումբի կայքը:
«Մայնցի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի միջնամասում, իսկ վերջին րոպեներին ստացել է վնասվածք, բայց կարողացել է ավարտել հանդիպումը: «Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունի խոսքով՝ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղին:
Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Բացի այդ, հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի