«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմ եւ պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար, հաղորդում է Sport.es-ը։
2023թ․ սեպտեմբերից Անսու Ֆատին վարձակալությամբ հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», որի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին էր նախաձեռնել նրա տեղափոխությունը։
«Բրայթոնում» Անսու Ֆատին մասնակցել է 25 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Անսու Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում