11:44  ,  8 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլն այսպիսին է

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրում դանիացիներից 1:2 հաշվով կրած պարտութան մասին:

«Կասեմ, որ դժգոհ եմ արդյունքից: Պարտվեցինք 1:2 հաշվով, սակայն կարող էինք ոչ ոքի խաղալ կամ հաղթել: Ֆուտբոլն այսպիսին է:

Իմ խփած գոլից հետո խաղն ավելի բացվեց, եւ երկու թիմերն էլ հնարավորութուններ ունեցան, բայց ստացվեց այնպես, որ Դանիայի հավաքականը խփեց 2 գոլ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ երկրորդ խաղակեսում բացեց հաշիվը, սակայն դանիացիները խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով