Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ հաղթեց 4:1 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից աչքի ընկան կոլումբացի հարձակվող Խոնաթան Դուարտեն, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը, հարձակվող Ժիրայր Շաղոյանը, նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։
«Արարատ-Արմենիան» 71 միավորով հավասարվեց առաջատար «Նոային» (32 խաղ) եւ երկրորդն է։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 26 միավոր։
Հայաստանի առաջնություն, 33-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 4:1
Խոնաթան Դուարտե, 6, Ալեքսիս Ռոդրիգես, 23, 11մ, Ժիրայր Շաղոյան, 34, Տենտոն Իենե, 90+1 - Արամ Խամոյան, 81
«Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:0
Զախար Տարասենկո, 77
Մայիսի 9
«Փյունիկ» - «Վան»՝ 16:00
«Արարատ» - «Նոա»՝ 19:00
Մայիսի 10
«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 16:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում