20:10  ,  8 մայիսի, 2024

Կրոս․ «Բավարիայի» դեմ պատասխան խաղն արդեն եզրափակիչ է

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Մյունխենի «Բավարիայի»դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման կարեւորության մասին։ Մյունխենում առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Մաթեմատիկայով զբաղվել պետք չէ հնարավորությունների գնահատելիս։ Մենք ցանկանում ենք հաղթել եւ դուրս գալ եզրափակիչ։ «Բավարիայի» դեմ պատասխան խաղն արդեն եզրափակիչ է։

Իհարկե, մենք կձգտենք օգտագործել սեփական խաղադաշտի գործոնը։ Հույս ունենանք, որ դա կտա առավելություն, բայց այս մակարդակում հազվադեպ է պատահում, որ մրցակիցը չկարողանա խաղալ իր խաղը»,- Կրոսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով