Աշխարհի 60-րդ ռակետ, 23-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Շեւչենկոն դուրս եակվ Հռոմի «Մասթերսի» երկրորդ շրջան։ Այժմ Ղազախստանը ներկայացնող 23-ամյա թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։
Երկրորդ շրջանում Շեւչենկոյի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որն առաջին շրջանում ազատ էր։
Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում