20:51  ,  8 մայիսի, 2024

Դեսային Մբապեին խորհուրդ է տվել 350 միլիոն եվրոյի դիմաց 1 տարի խաղալ Սաուդյան Արաբիայում

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարսել Դեսային ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Սպասվում է, որ այս ամռանը Մբապեն կմիանա Մադրիդի «Ռեալին»։

«Չեմ կարծում, որ «Ռեալը» կատարյալ տեղ է Մբապեի համար։ Ձախ եզրում արդեն խաղում է Վինիսիուսը։ Այնտեղ է նաեւ Բելինգեմը։ Մբապեն չի դառնա առաջին համարը։

Եթե խոսենք ֆուտբոլային բիզնեսի տեսանկյունից, ապա Մբապեին խորհուրդ կտայի 350 միլիոն եվրոյի դիմաց մեկ տարի խաղալ Սաուդյան Արաբիայում։ Հաջորդ տարի կվերադառնաս, աշխարհի առաջնության տարի, դու 26 տարեկան ես, եւ դեռ երկար տարիներ կխաղաս։

Երկու կողմերի համար էլ շահավետ բիզնես կլինի։ Սաուդյան Արաբիայի ստադիոններում ազատ տեղ չի լինի, շատ հեռուստաալիքներ կցուցադրեն նրա մասնակցությամբ հանդիպումները։ Մբապեի համար լավ հնարավորություն կլինի զբաղվել ֆուտբոլային բիզնեսով»,- Դեսայիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում