22:41  ,  8 մայիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա. «Ֆիորենտինան» եզրափակիչում է (տեսանյութ)

Իտալական «Ֆիորենտինան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

«Ֆիորենտինան» Բելգիայում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Բրյուգեի» հետ։

Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինան»։

Մայիսի 9-ին եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն հունական «Օլիմպիակոսն» ու անգլիական «Աստոն Վիլան»։ Առաջին խաղում 4:2 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսը»։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բրյուգե» (Բելգիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:3)

Մաքսիմ Դե Կոյպեր, 20 - Լուկաս Բելտրան, 85, 11մ

Մայիսի 9

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 4:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում