20:48  ,  26 օգոստոսի, 2014

Յուրա Մովսիսյանը սեպտեմբերի 10-ից կաշխատի ֆիզպատրաստության մարզիչի հետ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից:

«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ից Մովսիսյանը կսկսի աշխատել ֆիզպատրաստության մարզիչի հետ: Հարձակվողը բաց էր թողել մրցաշրջանի նախապատրաստական փուլը եւ պետք է հավաքի լավ մարզավիճակ, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

«Սպարտակի» նորեկ Ռոման Շիրոկովը սկսել է վազքային վարժությունները: Սպասվում է, որ Ռուսաստանի հավաքականի ավագը «Սպարտակի» հիմնական կազմի հետ կսկսի մարզվել հոկտեմբերի միջնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում