14:16  ,  1 մայիսի, 2024

Հարի Քեյնը 43 խաղում խփել է 43 գոլ (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայում» առաջին մրցաշրջանն անցկացնող անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը գերմանական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 43 գոլ։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2:2) Հարի Քեյնը 11-մետրանոցից էր գրավել «Ռեալի» դարպասը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քեյնը խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ 11 գոլային գործողությունը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում ռեկորդային ցուցանիշ է անգլիացի ֆուտբոլիստների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում