00:35  +04,  22 մայիսի, 2019

Կասիլյասի կնոջ մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը հայտնել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ։ Հայտնի իսպանացի հեռուստալրագրողուհի Սառա Կարբոներոն արդեն վիրահատվել է, սակայն մի քանի ամիս դեռ պետք է բուժում ստանա։

«Դեռ չէինք հաղթահարել նախորդ վախը, կյանքը մեզ դարձյալ զարմացրեց։ Մի քանի օր առաջ բժիշկներն ինձ մոտ ախտորոշեցին ձվարանների չարորակ ուռուցք, եւ ես արդեն վիրահատվել եմ։ Ամեն ինչ լավ է անցել։ Բարեբախտաբար, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, բայց դեռ մի քանի ամիս պետք է պայքարեմ մինչեւ բուժման ավարտը։

Ես հանգիստ եմ եւ վստահ, որ ամեն ինչ լավ կլինի։ Գիտեմ, որ կլինի դժվար ճանապարհ, բայց երջանիկ ավարտով։ Ես ունեմ ընտանիքիս, ընկերներիս եւ գերազանց բժշկական թիմի աջակցություն»,- Ինստագրամում գրել է Կարբոներոն։

Հիշեցնենք, որ իսպանացի լեգենդար դարպասապահը մայիսի 1-ին սրտի կաթված էր ստացել մարզման ժամանակ։ Նա ենթարկվել էր ստենտավորման եւ դուրս գրվել հիվանդանոցից մայիսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ