14:09  +04,  21 մայիսի, 2019

2 տարի առաջ Գերմանիայի երրորդ լիգայից դուրս մնացած ակումբը նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայից ուժեղագույնների լիգայի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Պադերբորնը»:

«Պադերբորնը» Բունդեսլիգայում խաղացել է միայն 2014/15 մրցաշրջանում, երբ գրավել էր վերջին տեղը:

Ավելի վաղ երկրորդ Բունդեսլիգայից ուժեղագույնների լիգայի ուղեգիր էր նվաճել «Քյոլնը»: Երրորդ տեղը գրավել է «Յունիոն Բերլինը», որը «Շտուտգարտի» հետ կվիճարկի Բունդեսլիգայի վերջին ուղեգիրը:

Հատկանշական է, որ 2 տարի առաջ «Պադերբորնը» դուրս էր մնացել Գերմանիայի երրորդ լիգայից, սակայն «Մյունխեն 1860-ին» սնանկացման արդյունքում չէր տեղափոխվել չորրորդ դիվիզիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ