23:47  ,  17 մայիսի, 2019

Մոուրինյո․ Մեսին ձախողվեց ՉԼ-ում, կասկածներ ունեմ «Ոսկե գնդակի» հարցում

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկածներ ունի, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս տարի կստանա իր 6-րդ «Ոսկե գնդակը», թեեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ Մեսին արժանի է «Ոսկե գնդակի»։

Այդ խաղում արգենտինացին դարձել էր դուբլի հեղինակ, կատալոնական թիմը հաղթել էր 3։0 հաշվով, սակայն պատասխան խաղում պարտվեց 0։4 հաշվով, իսկ Մեսիի խաղը չստացվեց։

«Ես կասկածներ ունեմ, որ Մեսին այս տարի արժանի է «Ոսկե գնդակի», քանի որ Չեմպիոնների լիգայում նա ձախողվեց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մեսին 10 խաղում խփել է 12 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում