19:45  ,  16 մայիսի, 2019

Բուֆոնը խորհուրդ է տվել Բալոտելիին վերադարձնել Իտալիայի հավաքական

Փարիզի ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին կոչ է արել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մարիո Բալոտելիին հրավիրել ազգային թիմ:

«Մարիոյի մոտ ամեն բան կարգին է «Մարսելում», նա դրսեւորում է անկեղծություն ու հասունություն: Նա հրաշալի համապատասխանում է հավաքականին: Շատ է խոսվում, որ ֆրանսիական լիգան այնքան էլ ուժեղ չէ: Գուցե առաջնությունը զարգացած չէ տակտիկայի տեսանկյունից, սակայն շատ լավն է ֆիզիկական պատրաստվածության եւ տեխնիկայի առումով: ՊՍԺ-ից բացի, «Լիոնն» ու «Լիլն» Իտալիայի առաջնությունում կլինեին լավագույն հնգյակում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է E poi c'e Cattelan-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա Բալոտելին մասնակցել է 24 խաղի, խփել 8 գոլ եւ կատարել մեկ գոլային փոխանցում: Նա Իտալիայի հավաքականում անցկացրել է 36 հանդիպում եւ դարձել 14 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում