12:23  ,  13 մարտի, 2012

Վիտալի Կլիչկոն կթողնի բռնցքամարտը հանուն քաղաքական կարիերայի

Գերծանրքաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պատրաստվում է շարունակել քաղաքական կարիերան Ուկրաինայում։

Ուկրաինացի բռնցքամարտիկը հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ բռնցքամարտի պատմության մեջ ամենատարեց չեմպիոնը։

«Չեմ ցանկանում երկար մնալ պրոֆեսիոնալ ռինգում։ Ես չեմ ձգտում գերազանցել Ջորջ Ֆորմանի ռեկորդը։ Շուտով կավարտեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան։ Հիմա ցանկանում եմ կենտրոնանալ քաղաքական կարիերայիս վրա»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Boxingscene

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում