Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին» եւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ վերջնամասում խփած 2 գոլերի շնորհիվ: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացված հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը, որը դարձավ արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ: Դաշտի տերերից վերջնամասում աչքի ընկան Ուգոչուկվու Լուիսը եւ Անտոն Կոբյալկոն: Ռուս կիսապաշտպան Անտոն Կոբյալկոն 12-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 52 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է հետ առաջատար «Փյունիկից»: Երրորդ տեղում գտնվող «Բանանցն» ունի 50 միավոր, իսկ «Ալաշկերտը» 46 միավորով չորրորդն է: «Բանանցը» եւ «Ալաշկերտը» մեկական խաղ պակաս են անցկացրել:
Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:1
Օգանա Ուգոչուկվու Լուիս, 79, Անտոն Կոբյալկո, 89 (11մ) – Ալեքսանդր Պրուդնիկով, 45+2
Հեռացում՝ Դանիել Ստոյկովիչ, 88 («Ալաշկերտ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի