23:53  ,  28 սեպտեմբերի, 2026

Լուիշ Ֆիգուն՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտների մասին

2000թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է այս տարվա «Ոսկե գնդակի» ֆավորիտներին։

«Երեք կամ չորս ֆավորիտ կա այս տարի։ Աշխարհի առաջնությունում հաղթանակը հաշվի առնելով՝ իսպանացիներից կնշեի Լամին Յամալին կամ Ռոդրիին, թեեւ նրանք վնասվածքի պատճառով բաց են թողել անցած մրցաշրջանի մի մասը։ Աշխարհի առաջնությունում գերազանց խաղացին Կիլիան Մբապեն եւ Լիոնել Մեսին։

Ֆավորիտների թվում է նաեւ Ուսման Դեմբելեն՝ հաշվի առնելով հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին Քեյնն ու Օլիսեն։ Իսկապես, այս տարի հավակնորդները շատ են»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է La Razon-ը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print