19:05  ,  28 սեպտեմբերի, 2026

Էրլինգ Հոլանդը կրկնել է լեգենդար Գերդ Մյուլերի ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է Գերմանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ցուցանիշը, որը գրանցվել էր 1974 թվականին, հաղորդում է Stats Foot-ը։

Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականում անցկացրած առաջին 57 խաղում խփել է 65 գոլ։

Գերդ Մյուլերը եւս ազգային թիմում 65 գոլի ցուցանիշին հասել էր 57 խաղում։

Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հոլանդը գրավել էր Պորտուգալիայի հավաքականի դարպասը, որը հաղթել էր 2:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print