18:18  ,  12 մայիսի, 2019

Տիգրան Բարսեղյանի դուբլը նպաստեց «Կայսարի» վստահ հաղթանակին

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կայսարը» Տիգրան Բարսեղյանի դուբլի օգնությամբ 5:1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Տոբոլի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի հարձակվողը հանդես է եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում եւ աչքի ընկել 8-րդ ու 85-րդ րոպեներին: Դուբլի հեղինակ դառնալուց 2 րոպե անց նա փոխարինվել է:

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ «Ակտոբեի» դեմ նախորդ խաղում (3:1): «Կայսարն» ունի 20 միավոր եւ «Տոբոլի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում