21:01  ,  9 մայիսի, 2019

Ֆեդերերի 1200-րդ հաղթանակը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը տարել է 1200-րդ հաղթանակը կարիերայում՝ դուրս գալով Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 37-ամյա թենիսիստը 6:0, 4:6, 7:6 հաշվով հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Ֆեդերերը հաղթանակների քանակով երկրորդն է պատմության մեջ։ Նրան գերազանցում է միայն ամերիկացի Ջիմի Քոնորսը՝ 1274 հաղթանակ։

Մադրիդում Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը։ Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը 6:1, 7:6 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին։ Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ