18:39  ,  6 մայիսի, 2019

Իկեր Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից

Պորտուգալական «Պորտուի» 37-ամյա իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից եւ ստենտավորման վիրահատությունից վեց օր անց դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ապագայիս վերաբերյալ որոշում դեռ չեմ ընդունել։ Հիմա կարեւոր է ուշադիր լինել ինքնազգացողությանը եւ ուշքի գալ։ Հիմա հանգստի ժամանակ է։ Չգիտեմ, թե ինչքան կտեւի այդ հանգիստը»,- ասել է Կասիլյասը։

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել 2015թ․ ամռանը «Ռեալում» 16 տարի անցկացնելուց եւ հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելուց հետո։ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ․ աշխարհի ու 2008, 2012թթ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում