18:39 6 մայիսի, 2019Պորտուգալական «Պորտուի» 37-ամյա իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից եւ ստենտավորման վիրահատությունից վեց օր անց դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Ապագայիս վերաբերյալ որոշում դեռ չեմ ընդունել։ Հիմա կարեւոր է ուշադիր լինել ինքնազգացողությանը եւ ուշքի գալ։ Հիմա հանգստի ժամանակ է։ Չգիտեմ, թե ինչքան կտեւի այդ հանգիստը»,- ասել է Կասիլյասը։
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել 2015թ․ ամռանը «Ռեալում» 16 տարի անցկացնելուց եւ հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելուց հետո։ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ․ աշխարհի ու 2008, 2012թթ․ Եվրոպայի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.