17:54  ,  4 մայիսի, 2019

«Բանանցը» հաղթեց «Լոռիին» եւ միացավ առաջատարներին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 31-րդ տուրում «Լոռին» Վանաձորում ընդունեց Երեւանի «Բանանցին» եւ պարտվեց 1:3 հաշվով: Վանաձորցիները չէին խաղում ուժեղագույն կազմով: 

Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 49 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկին» ու երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: «Լոռին» 39 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին «Լոռին» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելու է «Ալաշկերտի» հետ:

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

Մայիսի 4

«Լոռի» - «Բանանց»՝ 1:3

Իկեչուկվու Նվանի, 80 - Արամ Բարեղամյան, 22, Կարեն Մելքոնյան, 77, Ալեքսանդր Գլիշիչ, 90+4

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Դավիթ Մինասյան, 6, Գեղամ Հարությունյան, 19 – Օգանա Ուգոչուկվու Լուիս, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում