Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվել է «Սանկտ Պաուլիին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ մասնակցություն ունեցել հյուրերը 3 գոլերին: 27-րդ րոպեին նա մասնակցել է գոլային գրոհին, 40-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ ավելացված ժամանակում ձեւակերպել է հանդիպման վերջնական հաշիվը:
Ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը դարձել է 12 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:
«Յան Ռեգենսբուրգը» 45 միավորով 8-րդ տեղում է:
Danke für Eure Unterstützung und einen schönen Sonntag an alle #Jahnfans Janne & Köglmeier #miaspuinfiaeich #FCSPSSV pic.twitter.com/5ONY5pSECx
— SSV Jahn Regensburg (@SSVJAHN) April 28, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում