15:23  ,  28 ապրիլի, 2019

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-16 հավաքականը դարձյալ հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Չեռնոգորիայի թիմին՝ 5:4: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Առաջին տուրում հայկական թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին: Ապրիլի 30-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականի մրցակիցը կլինի Ջիբրալթարը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով