19:25  ,  27 ապրիլի, 2019

«Շալկեն» հաղթեց 9 ֆուտբոլիստով խաղն ավարտած Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Շալկեի» հետ եւ պարտություն կրեց 2։4 հաշվով։

Դաշտի տերերի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն 14-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն արդեն չորս րոպե անց հյուրերը իտալացի կիսապաշտպան Դանիել Կալիջիուրի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։ Կալիջիուրին երկրորդ խաղակեսում նաեւ դուբլ ձեւակերպեց՝ խփելով «Շալկեի» երրորդ գոլը։

«Շալկեի» կիսապաշտպան Սուատ Սերդարի նկատմամբ կոպիտ սահանկումների հետեւանքով 60-րդ րոպեին հեռացվեց «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը, իսկ 65-րդ րոպեին՝ հարձակվող Մարիուս Վոլֆը։

85-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը գրավեց «Շալկեի» դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն 1 րոպե անց Շվեյցարիան ներկայացնող հարձակվող Բրիս Էմբոլոն խփեց «Շալկեի» չորրորդ գոլը։

«Բորուսիան» 69 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյունխենի «Բավարիայից»։ Երրորդ տեղում է 64 միավոր վաստակած «ՌԲ Լայպցիգը», որը 2։1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»։ «Շալկեն» 30 միավորով 15-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե»՝ 2։4 (տեսանյութ)

Մարիո Գյոտցե, 14, Ակսել Վիտսել, 85 - Դանիել Կալիջիուրի, 18, 11մ, 62, Սալիֆ Սանե, 28, Բրիս Էմբոլո, 86

Հեռացումներ՝ Մարկո Ռոյս, 60, Մարիուս Վոլֆ, 65 (երկուսն էլ՝ «Բորուսիա»)

«ՌԲ Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»՝ 2։1

Տիմո Վերներ, 19, Էմիլ Ֆորսբերգ, 78, 11մ - Վինչենցո Գրիֆո, 66

«Դյուսելդորֆ» - «Վերդեր»՝ 4։1

Բենիտո Ռոման, 1, Քենան Քարաման, 22, Ռոուվեն Հենինգս, 56, Մարկուս Զուտներ, 73 – Մաքս Կրուզե, 28, 11մ

«Այնտրախտ Ֆ» - «Հերտա»՝ 0։0

Հեռացում՝ Լուկաս Կլունտեր («Հերտա»), 80, երկրորդ դեղին քարտ

«Հանովեր» - «Մայնց»՝ 1։0

Հենդրիկ Վեյդանդտ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում