18:12  +04,  25 ապրիլի, 2019

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին

Միլանի «Ինտերը» ցանկանում է ամռանը ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է The Independent-ը։

30-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի իտալական ակումբում համակերպվել ավելի ցածր վարձատրության։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա ստանում է շաբաթական կես միլիոն ֆունտ ստերլինգ։ Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած թիմը լուրջ ծրագրեր չի կապում Սանչեսի հետ։

Transfermarkt-ը Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: