10:30  +04,  24 ապրիլի, 2019

Առաջին խումբ. «Երեւանի» երկրորդ անընդմեջ պարտությունը, Դավիդյանի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացվել են 26-րդ տուրի 3 հանդիպումներ:

Երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» 2:5 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիա-2»-ին՝ կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը: Հյուրերից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դավիդ Դավիդյանը:

Առաջին խումբ, 26-րդ տուր 

«Երեւան» - «Արարատ-Արմենիա-2» 2:5 (1:3)

Ստանիսլավ Եֆիմով, 37, Վա Շիբանգ Իլունգա Կիյա, 50 - Արամ Քոլոզյան, 32, Դավիդ Դավիդյան, 34, 41, 78, Արտյոմ Ավանեսյան, 52

«Գանձասար-Կապան-2» - «Շիրակ-2»՝ 1:0

Հակոբ Վարդանյան, 73 (ինքնագոլ)

«Լոկոմոտիվ» - «Բանանց-3» - 3:1

Կարապետ Մանուկյան, 41, 73, Սերգեյ Դյաչուկ, 62 – Միքայել Միրզոյան, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: