00:09  ,  23 ապրիլի, 2019

Մատիչը՝ «Էվերտոնից» կրած 0։4 պարտության մասին․ Գլխավոր խնդիրը ես էի

«Մանչեսթեր Յունայթեդի» սերբ պաշտպան Նեմանյա Մատիչը ստանձնել է պատասխանատվությունը Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» 0։4 հաշվով կրած պարտության համար։

«Շատ բան չստացվեց «Էվերտոնի» դեմ խաղում։ Կարծում եմ՝ ամենափորձառու տղաները վատ խաղացին։ Խոսքը վերաբերում է նաեւ ինձ։ Ես չեմ կարծում, որ այսօր պետք է մեղադրել երիտասարդներին։ Այսպիսի դիմակայություններում պետք է հաղթող դուրս գալ դաշտի կենտրոնում ընթացող անհատական պայքարում։ Մենք դա չարեցինք։ Ամենամեծ խնդիրը ես էի»,- 30-ամյա Մատիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է ակումբային հակառեկորդ: 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում մանչեսթերցիներն առաջին անգամ են 48 գոլ բաց թողնում մեկ մրցաշրջանի ընթացքում: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 45 գոլ էր բաց թողել 1999/2000 եւ 2001/2002 մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում