19:53  ,  21 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին

Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են: 

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) հետ: Ապրիլի 22-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, երկրորդ տուր

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում