21:26  +04,  9 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Կարուանան՝ միանձնյա հաղթող, Կարլսենը հետ մնաց 1 միավոր

Grenke Сhess Сlassic մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ,ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վերջին տուրում սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ եւ 6.5 միավարով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 5.5 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավի եւ Նիկիտա Վիտյուգովի հետ բաժանեց 3–5–րդ տեղերը՝ 5–ական միավոր։

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը մրցաշարն անցկացրեց առանց պարտության։ Նա հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, իսկ մյուս պարտիաներն ավարտեց ոչ ոքի։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի անցած տարվա հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5։0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5։0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5։0.5

Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Վերջնական մրցաշարային դրությունը. Կարուանա՝ 6.5 միավոր, Կարլսեն՝ 5.5, Վաշյե-Լագրավ, Վիտյուգով, Արոնյան՝ 5-ական, Բլյուբաում՝ 4.5, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3.5-ական, Մեյեր՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ