22:49  ,  15 ապրիլի, 2019

Վալվերդե․ Մեսին պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Առաջին խաղում Մեսին աչքին եւ քթին հարված էր ստացել պաշտպան Կրիս Սմոլինգից։ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքով խաղաց մինչեւ հանդիպման ավարտը։ «Բարսելոնան» հաղթեց նվազագույն հաշվով։

«Մեսին պատրաստ է վաղվա հանդիպմանը։ Նա վնասվածքից մի քանի օր անց արդեն ապաքինվել էր, բայց որոշ ժամանակ թեթեւ շոկային վիճակում էր։ Հիմա նա գերազանց է իրեն զգում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում