15:05  +04,  15 ապրիլի, 2019

Հայաստանը 16 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում

Սամբոյի Հայաստանի հավաքականների 22 անդամներից 16-ը մեդալակիր են դարձել  Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում, հայտնում է ՀՍՖ մամուլի ծառայությունը։

Մասնակցել են 1998-2001թթ․ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիներ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

Պատանիներ առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին 
Դավիթ Հովսեփյանը (52կգ), Արսեն Կարապետյանը (75կգ), արծաթե մեդալների արժանացան Գևորգ Վարդանյանը (48կգ), Մամիկոն Ավետիսյանը (81կգ), բրոնզե մեդալների՝ Երվանդ Ներսիսյանը (56կգ), Արամ Աղաջանյանը (60կգ), Դավիթ Հարությունյանը (+87կգ) և Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ): Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց երկրորդ տեղը:

Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ նվաճեցին Կարեն Սարգսյանը (52կգ), Դավիթ Իսրայելյանը (57կգ), Վարսիկ Գրիգորյանը (56կգ), բրոնզե մեդալներ՝ Վահան Շահբազյանը (48կգ), Նարեկ Դալլաքյանը (62կգ), Բորիս Շատվերյանը (74կգ), Արման Ավանեսյանը (90կգ), Մելինե Մամիկոնյանը (48կգ)։

Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: