12:40  ,  14 ապրիլի, 2019

Ֆորմուլա-1․ «Մերսեդեսի» երրորդ հաղթական դուբլը

«Մերսեդեսի» բրիտանացի աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ին Չինաստանի Մեծ մրցանակը։ Հեմիլթոնը 75-րդ հաղթանակը տարավ կարիերայում եւ երկրորդը այս մրցաշրջանում՝ գլխավորելով ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։

Այս մրցաշրջանում տեղի ունեցաշ երեք փուլերում էլ «Մերսեդեսը» զբաղեցնում է առաջին երկու տեղերը։ Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնն ունի 68 միավոր, Բոտասը՝ 62։

Թիմային հաշվարկում «Մերսեդեսը» վաստակել է 130 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Ֆերարին»՝ 73։

Ֆորմուլա-1․ Չինաստանի Մեծ մրցանակ

1․ Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
2. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ +6,552
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ +13,744
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ +27,627
5. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +31,276
6. Պյեր Գասլի («Ռեդ Բուլ»)՝ +1.29,307
7. Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ +1 շրջան
8. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ»)՝ +1 շրջան
9. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)՝ +1 շրջան
10. Ալեքսանդր Ալբոն («Տորո Ռոսո»)՝ +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում