00:25  ,  10 մարտի, 2024

Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մաքս Ֆերստապենի («Ռեդ Բուլ») հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի երկրորդ փուլը՝ Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակը։

Ֆերստապենը հաղթել էր նաեւ առաջին փուլում եւ ընդհանուր հաշվարկում 51 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող Սերխիո Պերեսը («Ռեդ Բուլ») վաստակել է 36 միավոր։

Ֆորմուլա-1. Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակ

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 50 շրջան
2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +13.643
3. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +18.639
4. Օսկար Պիաստրի («Մաքլարեն») +32.007
5. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին») +35.759
6. Ջորջ Ռասել («Մերսեդես») +39.936
7. Օլիվեր Բերման («Ֆերարի») +42.679
8. Լանդո Նորիս («Մաքլարեն») +45.708
9. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +47.391
10. Նիկո Հյուլկենբերգ («Հաաս») +1:16.996

Ընդհանուր հաշվարկ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 51 միավոր
    2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 36
    3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 28
    4. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 18
    5. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 16
    6. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 15
    7. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 12
    8. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 12
    9. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 8
    10. Օլիվեր Բերման («Ֆերարի»)՝ 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս