Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհել է, որ Անգլիայում նշանակություն չեն տալիս Սուպերգավաթին եւ հիմա չեն նշում, որ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում արդեն 2 տիտղոս է նվաճել։
«Մարդիկ ասում են, որ մենք այս մրցաշրջանում նվաճել ենք մեկ տիտղոսը՝ Անգլիական լիգայի գավաթը։ Բայց մենք հաղթել ենք նաեւ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։ Ոչ ոք այդ տիտղոսը չի հաշվում։ Իսպանիայում եւ Գերմանիայում Սուպերգավաթը կարեւոր է։ Մենք միշտ հաշվում ենք, որ այս մրցաշրջանում արդեն երկու տիտղոս ենք նվաճել, եւս երեքի համար շարունակում ենք պայքարը, բայց բոլորն ասում են՝ մեկ տիտղոս։
Եթե այդպես է, ապա չեմպիոն դառնալու դեպքում, չենք մասնակցի Սուպերգավաթի խաղին։ Ամառային արձակուրդն էլ ավելի տեւական կլինի, ավելի լավ պատրաստված կլինենք Պրեմյեր լիգային եւ Չեմպիոնների լիգային»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի