00:35  ,  1 ապրիլի, 2019

«Ռեալը» դժվարությամբ հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց հետնապահ «Ուեսկային»՝ հաղթական գոլը խփելով վերջնամասում (տեսանյութ):

Հյուրերն արագ գոլ խփեցին խաղի սկզբնամասում, իսկ Արքայական ակումբը 25-րդ րոպեին պատասխանեց իսպանացի կիսապաշտպան Իսկոյի դիպուկ հարվածով:

64-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը նաեւ առաջ մղեց մադրիդցիներին, բայց 9 րոպե անց «Ուեսկան» հավասարեցրեց հաշիվը: Դաշտի տերերի հաղթական գոլը նախավերջին րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Կադրային խնդիրներով խաղացող «Ռեալի» դարպասը պաշտպանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Զինեդին Զիդանի որդի Էնցո Զիդանը:

«Ռեալը» 57 միավորով երրորդ տեղում է եւ 12 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 59 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ» - «Ուեսկա»՝ 3:2

Իսկո, 25, Դանիել Սեբալյոս, 65, Քարիմ Բենզեմա, 89 – Չուչո, 3, Խավյեր Էչեյտա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում