01:42  ,  27 մարտի, 2019

Եվրո-2020․ Իտալիան հաղթեց՝ 6։0, Բոսնիա – Հունաստան՝ 2։2, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեց երկրորդ տուրը։ Հայաստանի հավաքականի հետ J խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը 6։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ 6 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 4-ական միավոր ունեն Բոսնիա-Հերցեգովինան ու Հունաստանը, որոնք խաղացին ոչ ոքի՝ 2։2։ Հայաստանն ու Լիխտենշտեյնը միավոր չունեն։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

J խումբ

Իտալիա - Լիխտենշտեյն՝ 6։0 

Ստեֆանո Սենսի, 17, Մարկո Վերատի, 32, Ֆաբիո Կվալյարելա, 35, 45+3, Մոյզե Քին, 70, Լեոնարդո Պավոլետի, 77

Հեռացում՝ Դանիել Կաուֆման (Լիխտենշտեյն), 45+2

Բոսնիա-Հերցեգովինա - Հունաստան՝ 2։2

Էդին Վիշչա, 10, Միրալեմ Պյանիչ, 15 - Կոստաս Ֆորտունիս, 64, 11մ, Դիմիտրիոս Կոլովոս, 85

Հեռացում՝  Միրալեմ Պյանիչ (Բոսնիա-Հերցեգովինա), 65

Հայաստան - Ֆինլանդիա՝ 0:2

Ֆրեդրիկ Յենսեն, 14, Պյուրյու Սոիրի, 78

Մրցաշարային դրություն․ Իտալիա՝ 6 միավոր, Հունաստան՝ 4, Բոսնիա-Հերցեգովինա՝ 4, Ֆինլանդիա՝ 3, Հայաստան՝ 0, Լիխտենշտեյն՝ 0։

D խումբ

Շվեյցարիա - Դանիա՝ 3։3

Ռեմո Ֆրոյլեր, 19, Գրանիտ Ջակա, 66, Բրիլ Էմբոլո, 76 - Նիկոլայ Յորգենսեն, 84, Կրիստիան Գիտկյաեր, 88, Հենրիկ Դալսգոր, 90+3

Իռլանդիա - Վրաստան՝ 1։0

Քոնոր Հուրիհեյն, 36

Մրցաշարային դրություն․ Իռլանդիա՝ 6, Շվեյցարիա՝ 4 միավոր, Դանիա՝ 1 (1 խաղ), Ջիբրալթար՝ 0 (1 խաղ), Վրաստան՝ 0

F խումբ

Մալթա - Իսպանիա՝ 0:2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 31, 73

Նորվեգիա - Շվեդիա՝ 3։3

Բյորն Յոնսեն, 41, Ջոշուա Քինգ, 59, Օլա Կամարա, 90+7 - Վիկտոր Կլասոն, 70, Ռոբին Կուայսոն, 87, 90+1

Չիրացրած 11մ՝ Անդրեաս Գրանկվիստ (Շվեդիա), 70

Ռումինիա - Ֆարերյան կղզիներ՝ 4։1

Չիպրիան Դյակ, 26, Կլաուդիու Կեշերյու, 29, 33 Գեորգե Պուշկաշ, 63 – Վիլյոլմուր Դավիդսեն, 40, 11մ

Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 6 միավոր, Շվեդիա՝ 4, Ռումինիա՝ 3, Մալթա՝ 3, Նորվեգիա՝ 1, Ֆարերյան կղզիներ՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով