Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը սկսել է ավանդական նախախաղային երթը Երեւանում։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում