01:41  ,  26 մարտի, 2019

Եվրո-2020․ Անգլիայի եւ Ֆրանսիայի հաղթանակները, Ռոնալդուի վնասվածքը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակվում է երկրորդ տուրը։

A խմբում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս խնդիրներ չունեցավ Չեռնոգորիայի հետ պայքարում (5։1) եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

B խմբում երկրորդ հանդիպումը ոչ ոքի ավարտեց Պորտուգալիայի հավաքականը, որի մրցակիցը Սերբիան էր։ Լիսաբոնում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արդեն 31-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Խմբի առաջատարը Ուկրաինան է, որը 2։1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին եւ ունի 4 միավոր։ 

H խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ընդունեց Իսլանադիայի թիմին եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Ֆրանսիան ու Թուրքիան վաստակել են 6-ական միավոր։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

A խումբ

Չեռնոգորիա - Անգլիա՝ 1։5 (տեսանյութ)

Մարկո Վեշովիչ, 17 - Մայքլ Քին, 30, Ռոս Բարքլի, 39, 59, Հարի Քին, 71, Ռահիմ Ստերլինգ, 81

Կոսովո - Բուլղարիա՝ 1։1

Արբենիտ Ջեմայլի, 62 - Վասիլ Բոժիկով, 39

Մրցաշարային դրություն․ Անգլիա՝ 6 միավոր, Բուլղարիա՝ 2, Կոսովո՝ 1 (1 խաղ), Չեռնոգորիա՝ 1, Չեխիա՝ 0 (1 խաղ)։

B խումբ

Պորտուգալիա - Սերբիա՝ 1։1 (տեսանյութ)

Պերեյրա Դանիլու, 42 - Դուշան Տադիչ, 7, 1մ

Լյուքսեմբուրգ - Ուկրաինա՝ 1։2

Դավիդ Տյուրպել, 34 - Վիկտոր Ցիգանկով, 40, Ժերսոն Ռոդրիգես, 90+3, ինքնագոլ

Մրցաշարային դրություն․ Ուկրաինա ՝ 4 միավոր, Լյուքսեմբուրգ՝ 3, Պորտուգալիա՝ 2, Սերբիա՝ 1 (1 խաղ), Լիտվա՝ 1 (1 խաղ)։

H խումբ

Ֆրանսիա - Իսլանդիա՝ 4։0 (տեսանյութ)

Սամուել Ումտիտի, 12, Օլիվյե Ժիրու, 68, Կիլիան Մբապե, 78, Անտուան Գրիզման, 84

Անդորրա - Ալբանիա՝ 0։3

Արմանդո Սադիկու, 21, Բեկիմ Բալայ, 88, Ամիր Աբրաշի, 90+6

Թուրքիա - Մոլդովա՝ 4։0 (տեսանյութ)

Հասան Ալի Քալդիրիմ, 24, Ջենք Թոսուն, 26, 54, Կան Այհան, 70

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6, Թուրքիա՝ 6, Իսլանդիա՝ 3, Ալբանիա՝ 3, Անդորրա՝ 0, Մոլդովա՝ 0։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով