02:33  ,  24 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Այսպիսի թիմի դեմ պայքարում դժվար է ստացվում, երբ տարածություն ու ժամանակ ես տալիս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի պարտությունը Բոսնիա-Հերցեգովինայի հետ դիմակայությունում, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Սարաեւոյից (LIVE

«Կարծում եմ՝ 1:0 հաշվի ժամանակ գոլը պակասեց, մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց, հակառակ էֆեկտը եղավ, երկրորդ գոլը բաց թողեցինք, որը խաղում ինչ-որ չափով վերջակետ դրեց։ Բայց 11 մետրանոցից հետո ինչ-որ հույսեր կային, սակայն ժամանակը քիչ էր, արդեն ինչ-որ բան անել չէինք կարող։

Ոչ թե հավատն էր պակասում, այլ փորձը պակասեց։ Այսպիսի թիմի դեմ պայքարում դժվար է ստացվում, երբ տարածություն ու ժամանակ ես տալիս։ Առաջին խաղակեսում հիմնականում պաշտպանվում էինք, բայց վերահսկում էինք։ Երկրորդ խաղակեսը մենք ավելի լավ սկսեցինք, ավելի շատ տարածություն ու հնարավորություն ունեինք։ Առաջին հանդիպումն էր, տղաները դեռ հունի մեջ չէին մտել։

Ավելի շատ փորձում էինք մրցակցին դիմավորել դաշտի կենտրոնում, քանի որ գիտեինք, որ Պյանիչը շատ արագ փոխանցումներ է ապահովում Ջեկոյին պաշտպանների թիկունքում։

Հուսով եմ Ֆինլանդիայի թիմի դեմ առաջիկա խաղում այսպես չի լինի, կհասնենք դրական արդյունքի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվել է 1։2 հաշվով։ Ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

Սամվել Սուքիասյան

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով