02:33 24 մարտի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի պարտությունը Բոսնիա-Հերցեգովինայի հետ դիմակայությունում, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Սարաեւոյից (LIVE)։
«Կարծում եմ՝ 1:0 հաշվի ժամանակ գոլը պակասեց, մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց, հակառակ էֆեկտը եղավ, երկրորդ գոլը բաց թողեցինք, որը խաղում ինչ-որ չափով վերջակետ դրեց։ Բայց 11 մետրանոցից հետո ինչ-որ հույսեր կային, սակայն ժամանակը քիչ էր, արդեն ինչ-որ բան անել չէինք կարող։
Ոչ թե հավատն էր պակասում, այլ փորձը պակասեց։ Այսպիսի թիմի դեմ պայքարում դժվար է ստացվում, երբ տարածություն ու ժամանակ ես տալիս։ Առաջին խաղակեսում հիմնականում պաշտպանվում էինք, բայց վերահսկում էինք։ Երկրորդ խաղակեսը մենք ավելի լավ սկսեցինք, ավելի շատ տարածություն ու հնարավորություն ունեինք։ Առաջին հանդիպումն էր, տղաները դեռ հունի մեջ չէին մտել։
Ավելի շատ փորձում էինք մրցակցին դիմավորել դաշտի կենտրոնում, քանի որ գիտեինք, որ Պյանիչը շատ արագ փոխանցումներ է ապահովում Ջեկոյին պաշտպանների թիկունքում։
Հուսով եմ Ֆինլանդիայի թիմի դեմ առաջիկա խաղում այսպես չի լինի, կհասնենք դրական արդյունքի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվել է 1։2 հաշվով։ Ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։
Սամվել Սուքիասյան
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.