Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումը։
Իտալիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախախաղային ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը հանգստի հնարավորություն է ստացել։
34-ամյա Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ այս շաբաթ «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
«Ջենոա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին։ «Յուվենտուսը» առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» առաջ է 18 միավոր։
Questi i convocati per #GenoaJuve #FinoAllaFine #ForzaJuve pic.twitter.com/sYtBGKKHNg
— JuventusFC (@juventusfc) March 16, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի