Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին»

18:16   16 մարտի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումը։

Իտալիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախախաղային ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը հանգստի հնարավորություն է ստացել։

34-ամյա Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ այս շաբաթ «Յուվենտուսը» 3։0 հաշվով  հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

«Ջենոա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին։ «Յուվենտուսը» առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» առաջ է 18 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.