12:40  +04,  15 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Օբամեյանգը կպայքարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Օլիվյե Ժիրուն («Չելսի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Տոմաշ Սոուչեկը («Սլավիա») եւ Ժոնասը («Բենֆիկա»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչից հետո պայքարը շարունակում են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Նապոլին», իսպանական «Վալենսիան» ու «Վիլյառեալը», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», չեխական «Սլավիան» եւ պորտուգալական «Բենֆիկան»։ Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ