11:11  ,  15 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

Հայաստանի հավաքականի ավագը հարված չի կատարել դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի 16 փոխանցումներից թիմակիցներին հասել է 87.5 տոկոսը: 30-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ խլել է գնդակը, ինչպես նաեւ ստացել դեղին քարտ: Հենրիխը կանոնները խախտել է մեկ դրվագում, նրա դեմ պայքարում եւս մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6.21 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը (8.5):

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին: Առաջին խաղում «Ռենը» հաղթել էր 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով