12:43  +04,  14 մարտի, 2019

Ֆինլանդիայի հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան հրապարակել է թիմի կազմը, որը կպատրաստվի Իտալիայի (մարտի 23) ու Հայաստանի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին, փոխանցում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ. Լուկաս Գրադեցկի («Բայեր», Գերմանիա), Յեսե Յորոնեն («Կոպենհագեն», Դանիա), Անսի Յակոլա («Ռեդինգ», Անգլիա):

Պաշտպաններ. Պաուլյուս Արայուրի («Բրոնդբյու», Դանիա), Ալբին Գրանլունդ («Էրեբրու», Շվեդիա), Յուհա Պիրինեն («Տրյոմսե», Նորվեգիա), Լեո Վյասյանեն («Դեն Բոշ», Հոլանդիա), Սաուլի Վյասյանեն («Կրոտոնե», Իտալիա):

Կիսապաշտպաններ. Յոնա Տայվիո («Հակեն», Շվեդիա), Յոնի Կաուկո («Էսբերգ», Դանիա), Ռասմուս Շուլեր («Մինեսոտա Յունայթեդ», ԱՄՆ), Գլեն Կամարա («Ռեյնջերս», Շոտլանդիա), Լասի Լապլայնեն (ՀԻԿ), Ֆրեդրիկ Յենսեն («Աուգսբուրգ», Գերմանիա), Տիմ Սպարվ («Միտյուլանդ», Դանիա), Թոմաս Լամ («Ցվոլե», Հոլանդիա), Յերե Ուրոնեն («Գենկ», Բելգիա), Ռոբերտ Թեյլոր («Տրյոմսե», Նորվեգիա), Պյուրյու Սոիրի («Ադմիրա Վակեր», Ավստրիա):

Հարձակվողներ. Ռոբին Լոդ («Սպորտինգ Խիխոն», Իսպանիա), Կասպեր Հյամյալայնեն («Լեգիա», Լեհաստան), Պետերի Ֆորսել («Մեձ», Լեհաստան), Տյեմու Պուկի («Նորվիչ», Անգլիա):

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի թիմը Հայաստանի հավաքականի հետ խաղալու է մարտի 26 Երեւանում: Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: