11:27  ,  9 մարտի, 2019

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Յան Օբլակին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ամռանը ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, հաղորդում է իսպանական Marca-ն։

26-ամյա սլովենացու գործակալն այժմ բանակցում է իսպանական ակումբի հետ Օբլակի պայմանագիրը մինչեւ 2021 թվականը երկարաձգելու վերաբերյալ, սակայն ՊՍԺ-ն պատրաստ է վճարել անհրաժեշտ գումարը եւ գրավիչ առաջարկով ստանալ նաեւ խաղացողի համաձայնությունը։

Օբլակը «Աթլետիկոյում» է 2014 թվականից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, բաց է թողել 17 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում