20:05  ,  3 մարտի, 2019

Իգուաինի գոլը սկիզբ դրեց «Չելսիի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Չելսիին» հաղթանակ բերեցին արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ու բրազիլացի կիսապաշտպան Ժորժինյոյի գոլերը:

«Չելսին» 56 միավորով 6-րդ տեղում է եւ մեկ միավոր է հետ լավագույն հնգյակը եզրափակող «Արսենալից»:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

Կալում Չեմբերս, 27 – Գոնսալո Իգուաին, 20, Ժորժինյո, 31

«Ուոթֆորդ» - «Լեսթեր»՝ 2:1 (տեսանյութ)

Տրոյ Դինի, 5, Անդրե Գրեյ, 90+2 – Ջեյմի Վարդի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով